Մարտի 25- ին՝ ժամը 8:30 մենք շարժվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից դեպի Վրաստան։

Օր 1

Մենք հասանք Վրաստան և ժամը 18:00 ին տեղավորվեցինք Paralax հյուրատանը,այնուհետև 2 ժամ հանգստից հետո մենք դուրս եկանք քաղաքին ծանոթանալու և ման գալու։Թբիլիսիի գիշերը իսկական հեքիաթային քաղաք էր։Հինավուրց շենքերը փայլում էին գիշերային Թբիլիսիի ֆոնին։

Օր 2

Ժամը 9:00 ին մենք արթնացանք և նախաճաշեցինք,այնուհետև ժամը 10:00 մենք շարժվեցինք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ուղեկցորդուհին մեզ սկսեց ծանոթացնել տանը և ամեն մի իր և առարկա ուներ իր հինավուրց պատմությունը։Մենք այնտեղ ասմունքեցինք Թումանյանի քառյակները,երգեցինք <<Ախ ինչ լավ է>> բանաստեղծության հիման վրա գրված երգը։

Այնուհետև մենք գնացին Ներսիսյան դպրոց,որտեղ մեզ ծանոթացրեցին դպրոցի լսարաններին։Լսարաններին ծանոթանալուց հետո եղավ հյուրասիրություն։

Ներսիսյան դպրոցից հետո մենք շարժվեցինք դեպի Հայարտուն, որտեղ ծանոթացանք կենտրոնի և կատարող գործունեության մասին։ Օրը շատ հագեցած և տպավորիչ էր։

Օր 3

Ժամը 9 ին մենք արթնացանք,նախաճաշեցինք և հյուրընկալվեցինք N 98 դպրոցում, որտեղ պատրաստել էին միջոցառում՝ նվիրված մեծն Թումանյանին որին մասնակցեցինք նաև մենք։Միջոցառման ժամանակ մենք ասմունքեցինք Թումանյանի <<Թմբկաբերդի առումը>> պոեմը և երգեցինք <<Ախ ինչ լավ է>> երգը՝ որտեղ ես նվագում էի կիթառ։

N 98 դպրոցից մենք շարժվեցինք դեպի Թբիլիսիի Սուրբ Երրորդություն եկեղեցի։

Սուրբ Երրորդություն եկեղեցուց մենք գնացինք Խոջիվանք՝ որտեղ հանգչում էին մեր մեծերի շիրիմները։

Մարտի 28 ին ժամը 11- ին շարժվեցինք դեպի Երևան։